ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԵՐԵՎԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄՈՒՏՔԸ


1987


Պետ. ցուցիչ՝ 1.2.16
Ճարտարապետ՝ Գառնիկ Ղամբարյան

Գտնվում է Սևանի խճուղու սկզբնամասում` Ավան-Քանաքեռ ճամփաբաժանում:
Կարմիր տուֆի հուշարձանը տեղադրված է բազալտով երեսապատված բազմաստիճան հարթակի վրա: Խորանարդաձև կոթողի նիստերը հարդարված են մարդու դեմք հիշեցնող երկրաչափական և բուսական քանդակներով: Նիստերին սեպագրով, հայերեն և օտար լեզուներով փորագրված է ԵՐԵՎԱՆ:
Խորհրդանշում է մայրաքաղաքի հյուսիսային մուտքը:


Երևան-Սևան մայրուղի