ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
Լինում է, չի լինում
«Երազանք. լինում է, չի լինում» քանդակը, գտնվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Երրորդություն եկեղեցուն հարակից այգում:
Քանդակում պատկերված է աղջիկ՝ թռչնի հետ։ Այս կոմպոզիցիայում թռչունը խորհրդանշում է երազանքը և աղջկա գլխի փոքր-ինչ թեքված շարժման հետ ստանում է որոշ լիրիկական նրբերանգ։ Քանդակագործը ստեղծել է այս պատկերը, քանի որ շատ հեքիաթներում, պոեզիայում և երգերում սիրո, թախծի, հույսի և ապագայի բարի սպասումների կրողը շատ դեպքերում հավքն է։
Քանդակը արժանացել է 1-ին մրցանակի:
Քանդակագործ՝ Է. Պետրոսյան
Նյութ՝ Տուֆ
Տարեթիվ՝ 2001
Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջ.