ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Հայ և հրեա ժողովուրդների եղեռնի զոհերին նվիրված հուշարձան
Քանդակագործ՝ Ռուբեն Արութչյան
Նյութ՝ Բազալտ, բրոնզ
Տարեթիվ՝ 2006
Հուշարձանի կազմի մեջ մտնում են երկու բազալտե սյուներ, որոնք խորհրդանշում են երկու հինավուրց ազգերի՝ հայերի և հրեաների ճակատագրերի նմանությունը։ Սյուները իրենցից երկու եռանկյուն պրիզմաներ են ներկայացնում, որոնց հատվածները իրար վրա տեղադրելիս վեցանկյուն աստղի պատկեր է ստեղծվում։ Հուշարձանի վրա հայերենով գրված է. «ԱՊՐԵԼ ՉՄՈՌԱՆԱԼ. ՀԱՅ ԵՎ ՀՐԵԱ ԺՈՂՈՎՈԻՐԴՆԵՐԻ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ»։ Եբրայերենով գրված է` «להיות או לשכוח לזכר קורבנות השואה» (ԼԻՆԵԼ ԹԵ ՄՈՌԱՆԱԼ. Հոլոքոստի զոհերի հիշատակին)։ Հուշարձանի անավարտ գլխամասը խորհրդանշում է ընդհատված, կործանված կյանքերի գաղափարը։
Ստեղծագործության կենտրոնում բրոնզե մոմ է տեղադրված, որը երեկոյան ժամերին կլուսավորի հուշարձանը և կհիշեցնի մարդկանց, որ ո´չ Հոլոքոստը և ո´չ Ցեղասպանությունն ապագայում չպետք է կրկնվեն։