ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Իլյուզիաների Թանգարան
Իլյուզիաների թանգարանը կրթաժամանցային յուրահատուկ վայր է, որի հիմնական նպատակն է կրթել այցելուներին՝ գիտական երևույթները ներկայացնելով մատչելի ձևով։
Իլյուզիաների
թանգարանը բացվել է 2024 թվականին։ Կրթությունն ու ժամանցը համադրող այս վայրում միախառնվում
են ֆիզիկան, մաթեմատիկան, հոգեբանությունն ու արվեստը՝ ստեղծելով գիտության և զվարճանքի
զարմանահրաշ աշխարհ։
Թանգարանն առաջարկում է հետաքրքիր ցուցադրություններ
հիմնված գիտական ու հոգեբանական մի շարք առանձնահատկությունների վրա, որոնք ոչ միայն կրթում են, այլև
զվարճացնում այցելուներին։ Այս ամենը հիանալի հնարավորություն է ստեղծում ուսումնասիրելու
գիտության գաղտնիքները, զգալու իլյուզիաների ու ֆիզիկական երևույթների ազդեցությունը՝
ապահովելով անմոռանալի փորձառություն։
Թանգարանը ներառում է շուրջ 70 ցուցանմուշներ,
որոնց շնորհիվ յուրաքանչյուր այցելու հնարավորություն ունի բացահայտելու այն ամենը,
ինչը իրականության սահմաններից դուրս է թվում։ Թանգարանում գործում են 10 «կախարդական»
սենյակներ՝ շրջված սենյակը, արվեստանոցը, մարզասրահը և այլն, որոնցից յուրաքանչյուրն
ունի իր առանձնահատուկությունը։
Խաբկանքների այս զարմանալի աշխարհը ոչ միայն
շփոթեցնում է այցելուների զգայարանները, այլև զվարճացնում, զարմացնում և կրթում։
ԺԱՄԵՐԸ ԵՎ ՄՈՒՏՔԸ
Երկուշաբթիից
կիրակի՝ 11:00-22:00
ՄՈՒՏՔ
Մեծահասակներ - 6500 դրամ
Դպրոցականներ, ուսանողներ - 5000 դրամ
Ընտանեկան փաթեթ – 19 000 դրամ
Մինչև 100 սմ հասակ ունեցող երեխաներ – անվճար
Փոքր խումբ (4-12 անձ)՝
- Դպրոցականներ, ուսանողներ – 4500 դրամ
- Մեծահասակներ – 5500 դրամ
Մեծ խումբ (13 և ավելի անձ)՝
- Դպրոցականներ, ուսանողներ – 4000 դրամ
- Մեծահասակներ – 4500 դրամ