ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան


Հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրական-հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի երևանյան տուն-թանգարանի բացումը տեղի է ունեցել 1963թ. հոկտեմբերի 31-ին:


1945 թվականին մեծ բանաստեղծի ծննդյան 70-ամյակի առթիվ Հայաստանի կառավարությունը Իսահակյանին առանձնատուն նվիրելու որոշում է ընդունում: Շենքը կառուցվում է ճարտարապետ Պերճանուշ Մսրյանի նախագծով, Իսահակյանի ցանկությամբ` սրբատաշ սև տուֆ քարով: Այն երկհարկանի է, իր արտաքին տեսքով հիշեցնում է հայկական մատուռի` եռանկյունի գմբեթով, մուտք-գավիթով:

1946 թվականից Իսահակյանն ընտանիքով բնակություն է հաստատում այդ տանը: Նրա մահից հետո` 1958 թվականին, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի հիշատակը հավերժացնելու նպատակով առանձնատունը վերածվում է տուն-թանգարանի:  Թանգարանն իր դռները այցելուների առջև բացել է 1963 թվականին: Առաջին հարկում հուշային հատվածն է՝ աշխատասենյակը, անձնական գրադարանը, ննջարանը և հյուրասենյակը, որոնք պահպանվում են նախնական տեսքով: Շենքը 1958-1960 թվականներին ենթարկվել է մասնակի փոփոխության՝ ավելացվել է 2-րդ հարկը, որտեղ կարելի է ծանոթանալ մեծանուն բանաստեղծի կյանքն ու ստեղծագործական ուղին ներկայացնող ցուցադրությանը (փաստաթղթեր, ձեռագրեր, լուսանկարներ, անձնական իրեր, երկերի հրատարակություններ, թարգմանություններ):

Թանգարանին յուրահատուկ հմայք է տալիս առանձնատանը կից պարտեզը, որտեղ խնամքով պահպանվում են Վարպետի տնկած ծառերը: Այգու կենտրոնում տուֆակերտ նստարանն է. հայ ճարտարապետների նվերը Վարպետի 80-ամյակի առթիվ:


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ


Երեքշաբթի-շաբաթ՝ 10:30-17:00

Կիրակի՝ 11:00-16:00

Երկուշաբթի ՝ փակ


ՄՈՒՏՔ


Ուսանողներ - 300 դրամ

Երեխաներ - 300 դրամ

Մեծահասակներ - 500 դրամ

Թոշակառուներ – անվճար


ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ


Հայերեն - 2000 դրամ 

Օտար լեզուներ/ ռուսերեն , անգլերեն/ – 2500 դրամ



Զարոբյան փող. 20
+37410 562 424