ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՀՆՁԱՆ N 9 ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ


XIX դ.


Գտնվում է այգու հյուսիսային մասում։

Կառուցվել է XIX դարում, երբ Երևանի վերջին պարսից սարդար Հուսեյն Ղուլի խանի (1807–1828) օրոք վերագործարկվել է Դալմայի ջրանցքը, հիմնվել են նոր այգիներ, զարգացել են խաղողագործությունն ու գինեգործությունը, կառուցվել են բազմաթիվ հնձաններ ու մառաններ։

Ունի հյուսիս-հարավ ձգված ուղղանկյուն հատակագիծ։ Բաղկացած է իրար կից երկու հատվածից, որոնցից մեկը եղել է հնձան, մյուսը՝ մառան։ Դրանք ունեցել են առանձին մուտքեր արևմուտքից։

Ծածկը քանդված է. հավանաբար, եղել է թաղակապ։ Ներսը լցված է փլատակներով, և խաղողի ճզմման ավազան կամ այլ մանրամասներ չեն նկատվում։

Կառուցված է անմշակ բազալտից, տուֆից և կրաքարից։

Համակառույցի արևմտյան կողմում կա ուղղանկյուն տնտեսական հոր։


Դալմայի այգիներ