ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՀՆՁԱՆ N 8 ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ
XIX դ.
Գտնվում է այգու հյուսիսային մասում։
Կառուցվել է XIX դարում, երբ Երևանի վերջին
պարսից սարդար Հուսեյն Ղուլի խանի (1807–1828) օրոք վերագործարկվել է Դալմայի ջրանցքը,
հիմնվել են նոր այգիներ, զարգացել են խաղողագործությունն ու գինեգործությունը, կառուցվել
են բազմաթիվ հնձաններ ու մառաններ։
Ունի արևելք-արևմուտք ձգված ուղղանկյուն հատակագիծ։ Ավերված է։ Կիսաքանդ վիճակով
պահպանվել է արևմտյան պատը։ Հյուսիսային, արևելյան և հարավային պատերը պահպանվել են
հատվածաբար։ Մուտքը չի ընդգծվում, հավանաբար, եղել է հարավից։ Ծածկը քանդված է. ամենայն
հավանականությամբ, եղել է թաղակապ։ Ներսը լցված է փլատակներով, և խաղողի ճզմման ավազան
կամ այլ մանրամասներ չեն երևում։
Կառուցված է անմշակ բազալտից։ Հյուսիսային կողմում պահպանվել են խաղողի թմբային
այգիներ։