ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԶՎԱՐԹՆՈՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ
1981
Նախկինում՝ ԱՐԵՎՄՏՅԱՆ
ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ
Գտնվում
է Երևանից 15 կմ արևմուտք՝ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մերձակայքում:
Հիմնադրվել
է 1961 թ.՝ «Արևմտյան» անունով: «Զվարթնոց» է վերանվանվել հետագայում: Նոր շենքը նախագծվել
է 1974 թ., շահագործման է հանձնվել 1981 թ.: Կառույցի հեղինակները 1985 թ. արժանացել
են Հայկական ԽՍՀ պետական մրցանակի:
«Զվարթնոց»
օդանավակայանը կառուցվել էր միջազգային չափանիշներին համապատասխանող թռիչքուղիներով:
Այդ շրջանում Խորհրդային Միությունում նման թռիչքուղիներ ունեին միայն Մոսկվան և Կիևը։
Մեկ տարի գործելուց հետո Հայաստանի քաղավիացիայի վարչությունը ռեկորդ է սահմանել՝ տեղափոխելով 2.5 միլիոն ուղևոր:
Օդանավակայանն
իր ծավալատարածական հորինվածքով, տպավորիչ համաչափություններով, ճշգրիտ երկրաչափական
ու գեղագիտական ակցենտով ձուլված է տեղանքին՝ կազմելով նրա անբաժանելի մասը:
Հորինվածքը
կազմված է մեկը մյուսի մեջ տեղադրված երկու հատած կոնից: Փոքր կոնից վեր է խոյանում
60 մ բարձրությամբ աշտարակը, որի վերին մասում տեղակայված են օդանավակայանի դիսպետչերական
մասը և ռեստորանը: Արտաքին ծավալում (երկրորդ մակարդակ) մեկնող ուղևորների սպասասրահն
է: Կենտրոնում ծառայողական սենյակներն են: Առաջին մակարդակում ժամանող ուղևորների սրահն
է: Իբրև շինանյութ օգտագործվել են երկաթբետոն և ապակի:
«Զվարթնոց»
օդանավակայանը խորհրդահայ մոդեռնիզմի ճարտարապետության նվաճումներից է և արժանացել
է մասնագիտական բարձր գնահատականի, իսկ դրա նախագիծը բազմիցս ընդգրկվել է XX դարի ամենահետաքրքիր
ճարտարապետական կառույցների շարքում։