ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ: ՖԻԶԻՈԹԵՐԱՊԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ (ՀՀ ԱՆ ՈՒՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ)
1927-1937 թթ.
Ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան
Գտնվում է Աբովյան փողոց, 54 հասցեում: Կառուցվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով:
Նախապես եղել է երկհարկանի, 1932 թ. կառուցվել է երրորդ հարկը:Հատակագիծն ուղղանկյուն է (66 × 20 մ)՝ միջնամասում շեշտված կիսաշրջանաձև լուծումով, որտեղ գլխավոր մուտքն է:
Շենքը Երևանի գլխավոր հատակագծի հյուսիսային մասում տեղակայված քաղաքաշինական հանգույցի հիմնական կառույցներից է, հանգույց, որտեղ Ալեքսանդր Թամանյանի նախագծով նախատեսված էր կառուցել կրթական և բժշկական հաստատություններ:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան
Աբովյան փող. 54