ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՀՆՁԱՆ N 5 ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ


XIX դ.


Պետ. ցուցիչ՝ 1.7.11.6

Այգու կենտրոնական մասում է՝ մեղմաթեք հարթության վրա, ոռոգման մետաղական խողովակաշարից արևմուտք։

Կառուցվել է XIX դարում, երբ Երևանի վերջին պարսից սարդար Հուսեյն Ղուլի խանի (1807–1828) օրոք վերագործարկվել է Դալմայի ջրանցքը, հիմնվել են նոր այգիներ, զարգացել են խաղողագործությունն ու գինեգործությունը, կառուցվել են բազմաթիվ հնձաններ ու մառաններ։

Ուղղանկյուն հատակագծով թաղածածկ կառույց է, որի մուտքը գտնվում է հարավային կողմից։ Պահպանվել է կիսաշրջանաձև թաղի կենտրոնական հատվածը։

Կառուցված է անմշակ բազալտից, իսկ թաղը՝ աղյուսաչափ կարմիր տուֆից (մրապատ է)։ Թաղի ստորին շարքերում կան փոքր ուղղանկյուն խորշեր։ Ներսը լցված է փլատակներով։

Շրջակայքում պահպանվել են խաղողի թմբային այգիներ։


Դալմայի այգիներ