ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՀՆՁԱՆ N 4 ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ
XIX դ.
Պետ. ցուցիչ՝ 1.7.11.5
Գտնվում
է այգու կենտրոնական մասում՝ ջրանցքի ձախ ափին, մեղմաթեք տեղանքում։
Կառուցվել
է XIX դարում, երբ Երևանի վերջին պարսից սարդար Հուսեյն Ղուլի խանի (1807–1828) օրոք
վերագործարկվել է Դալմայի ջրանցքը, հիմնվել են նոր այգիներ, զարգացել են խաղողագործությունն
ու գինեգործությունը, կառուցվել են բազմաթիվ հնձաններ ու մառաններ։
Ուղղանկյուն
հատակագծով, թաղակապ ծածկով կառույց է, որի կամարակապ մուտքը գտնվում է արևելյան կողմից։
Արևմտյան պատին կա կամարակապ բուխարի՝ ծխատարով։
Ստորին
շարքերը կառուցված են անմշակ բազալտից, իսկ կիսաշրջանաձև թաղը՝ աղյուսաչափ քարերից։
Կառուցողական հնարքներից է թաղի հարավային հատվածի հասկաձև շարվածքը։ Պատերին պահպանվել
են կավածեփի մնացորդներ և խորշեր՝ խոհանոցային իրերի պահպանման համար։ Սրահը լցված
է փլվածքներով (նախքան փլուզումը հատակին եղել է խաղողի ճզմման ավազան և երկու կարաս՝
հյութը հավաքելու համար)։
Հյուսիսային
և արևմտյան կողմերում կից ավերված շինությունները, հավանաբար, ծառայել են որպես մառան
կամ բնակելի սենյակ։