ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՀՆՁԱՆ N 2 ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ
XIX դ.
Պետ. ցուցիչ՝ 1.7.11.3
Գտնվում
է Դալմայի այգիների հյուսիսային մասում՝ մեղմաթեք հարթության վրա, բրոնզ-երկաթեդարյան
դամբանաթմբից ոչ հեռու։
Կառուցվել
է XIX դարում, երբ Երևանի վերջին պարսից սարդար Հուսեյն Ղուլի խանի (1807–1828) օրոք
վերագործարկվել է Դալմայի ջրանցքը, հիմնվել են նոր այգիներ, զարգացել են խաղողագործությունն
ու գինեգործությունը, կառուցվել են բազմաթիվ հնձաններ ու մառաններ։
Հնձանն
ունի հյուսիս–հարավ ուղղվածություն և ուղղանկյուն հատակագիծ։ Մուտքը գտնվում է հյուսիսային
կողմից։ Պատերը կիսաքանդ են, ունեցել է թաղակապ ծածկ։ Արևելյան պատին առկա են փոքր, եռանկյունաձև խորշեր։
Կառուցված
է ստորին շարքերում տարբեր չափերի անմշակ քարերից (բազալտ, տուֆ, կրաքար), իսկ վերին
շարքերում՝ աղյուսաչափ կարմիր տուֆի քարերից։ Պատերին պահպանվել են կավածեփի մնացորդներ։
Սրահը լցված է փլատակներով։