ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԱՅՐԱՐԱՏ (ՌՈՍԻԱ) ԿԻՆՈԹԱՏՐՈՆ
1975
Ճարտարապետներ՝ Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Հրաչյա
Պողոսյան
Կոնստրուկտորներ՝ Գ. Գևորգյան, Ի. Ծատուրյան
Կինոթատրոնը
գտնվում է Տիգրան Մեծի պողոտայի, Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու փողոցների միջանկյալ
հատվածում։ Անկախության առաջին տարիներին վերանվանվել է «Այրարատ»։
Կինոթատրոնը
բազմաֆունկցիոնալ համալիր էր։ Այն ուներ չափերով տարբեր երկու մեծ դահլիճներ՝ 1000
և 1600 նստատեղերով, ինչպես նաև մեկ փոքր դահլիճ՝ 280 նստատեղով։ Բացի այդ, համալիրի
ստորին հատվածում տեղակայված էին ցուցասրահներ, սրճարան, բար, տոմսարկղեր և այլ ծառայություններ։
Կինոդահլիճները բարձրացված էին երկրորդ մակարդակ՝ ճեմասրահի և ծառայողական սենյակների
վրա։
Ներքին
տարածքը ձևավորված էր քանդակներով և վիտրաժներով։ Այստեղ ներկայացված էին քանդակագործներ
Օհան Պետրոսյանի, Երվանդ Գոջաբաշյանի, Հենրի Էլիբեկյանի և Հմայակ Բդեյանի աշխատանքները։
Ամբողջ
համալիրը կառուցված է միաձույլ երկաթբետոնից՝ 9 բալ սեյսմիկ գոտու համար, և հանդիսանում
է Հայաստանի առաջին նմանատիպ կառույցներից մեկը։ Այն ունի կախովի ծածկ, որը Հայաստանում
կիրառվել է առաջին անգամ։ Տիգրան Մեծի պողոտայի կողմից այդ ծածկը ունի 40 մ լայնություն
և 60 մ երկարություն և կախված է առանց որևէ միջանկյալ հենարանի։
«Ռոսիա»
կինոթատրոնը, որպես խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետական օրինակ, նորարար էր իր մասշտաբներով,
ճարտարապետական լուծումներով և շինարարական տեխնոլոգիաներով։ 1979 թ. այն արժանացել
է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակի։
Ստեղծման
առաջին օրից «Ռոսիա» կինոթատրոնը եղել է երևանցիների ամենասիրելի կինոթատրոններից մեկը
և կարևոր մշակութային կենտրոն, որտեղ խորհրդային տարիներին անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ։
2004
թ. կառույցի մի հատվածում բացվել է «Ռոսիա» տոնավաճառը։