ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ


XIX դ. վերջ


Պետ. ցուցիչ՝ 1.6.200.6

Տունը գտնվում է Տիգրան Մեծի պողոտայում։

Երկհարկանի է, նկուղով։ Գլխավոր մասնաշենքն ունի գրեթե П-աձև հատակագիծ, իսկ թևաշենքերը չափերով անհավասար են և բավական կարճ։ Բակի կողմից կառուցված սրահը հատակագծի ընդհանուր պատկերը մոտեցնում է ուղղանկյանը։ Յուրաքանչյուր բնակարան ունի երկկողմ դիրքորոշում՝ դեպի արևմուտք (պողոտա) և դեպի արևելք (ներքին բակ)։ Բակի կողմից գլխավոր մասնաշենքին հարում են միահարկ կառույցներ։

Գլխավոր՝ արևմտյան ճակատի գեղարվեստական և ճարտարապետական լուծումը լակոնիկ է։ Այն բնութագրվում է երկրաչափական պարզ գծերով՝ ուղղանկյուն պատուհաններով, լուսամուտատակի ուղղանկյուն որմնախորշերով և հորիզոնական գոտիներով, պարզ քիվով ու կոպտատաշ քարերով մշակված պատերով։ Ճակատի հորինվածքում շեշտված է պատի միջնամասը։

Մոտավորապես կենտրոնում տեղադրված է առանձնատան բակ տանող երթանցի կամարակապ, կիսաշրջանաձև բացվածքը՝ ընդգծված քիվով և մոդուլյոններով։ Երթանցից աջ և ձախ տեղադրված են միմյանց նկատմամբ սիմետրիկ, նույնատիպ, կիսաշրջանաձև կամարակապ մուտքերի բացվածքներ, որոնք բնակարաններն անմիջականորեն կապում են պողոտայի հետ։

Կառուցվածքային համակարգում կիրառված են քարե միդիս շարվածքով կրող պատեր։ Փողոցի կողմի ճակատում օգտագործված է երևանյան սրբատաշ սև տուֆ։

Բնակարանների ծածկերը հարթ են՝ փայտե հեծաններով։ Տանիքը թեք է, թիթեղյա։


Տիգրան Մեծի պող. 15