ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ
XIX դ. վերջ – XX դ. սկիզբ
Պետ. ցուցիչ՝ 1.6.200.5
Տունը
գտնվում է Տիգրան Մեծի պողոտայում։
Երկհարկանի
է, ունի թևերի անհավասար երկարությամբ П-աձև հատակագիծ։ Գլխավոր ճակատն արևմտյանն է՝
պողոտայի կողմից։ Սենյակները գլխավոր մասնաշենքի ուղղանկյան մեջ ունեն երկշար դասավորություն։
Այստեղ է գտնվում առանձնատան բակ տանող երթանցը։ Դեպի պողոտա են բացվում բարձակային
երեք պատշգամբներ։
Պատուհաններն
ուղղանկյուն են. վերինները եզերված են շրջակալներով, հարդարված են ձևավոր բարձակներով
և աղեղնաձև ճակտոններով, իսկ պատուհանատակի հարթությունները զարդարված են երկրաչափական
զարդաքանդակներով։ Կիսաշրջանաձև կամարակապ բացվածքներն ընդգծում են պողոտայից դեպի
շենք և բակ տանող ելումուտի ուղղությունը։
Մուտքն
ընդգծվում է կախովի պատշգամբով և եռանկյունաձև ճակտոնով, որն առաջ է գալիս պատի հարթությունից
և բարձրանում պսակող քիվից վեր։ Ճակատի դեկորատիվ հարդարանքը կազմված է բարձրաքանդակներով
զարդարված որմնախոյակներով հարթ որմնասյուներից, գոտիներից, պարապետի սալերից, ինչպես
նաև քիվի և ճակատի դենտիկալներից։ Պատշգամբներն ունեն մետաղյա ճաղեր։
Գլխավոր
ճակատը երեսպատված է սև տուֆով։ Ծածկերը հարթ են, փայտյա։