ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ
XX դ. սկիզբ
Պետ.
ցուցիչ՝ 1.6.200.4
Տունը
գտնվում է Տիգրան Մեծի պողոտայում։
Նախնական
հորինվածքը ներկայացնում է ուղղանկյուն հատակագծով միահարկ շինություն, որը
բաղկացած է միջանցքի շուրջ երկշար դասավորված սենյակների համակարգից։ Գլխավոր
ճակատն ուղղված է արևմուտք։ Ճակատի հարթությունը ջլատված է վեց ուղղանկյուն
բացվածքներով, որոնցից ձախակողմյան երրորդը մուտքն է։ Բացվածքներն եզերված են եզրակալներով։ Հարդարանքի տարրերից է ատամնաշարով ձևավորված քիվը։ Ճակատն
իրականացված է սև սրբատաշ տուֆի շարվածքով։ Ծածկը փայտյա է, տանիքը՝ թիթեղյա։
1950-ական
թվականներին հյուսիսային ճակատին ավելացվել է կցակառույց, ինչպես նաև կառուցվել է
տան երկրորդ հարկը։
Տիգրան Մեծի պող. 11