ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ


XIX դ. վերջ


Պետ. ցուցիչ՝ 1.6.200.3

Տունը գտնվում է Տիգրան Մեծ պողոտայում:

Շենքը երկհարկանի է՝ մասամբ հողի մակերևույթից ցածր։ Հատակագծում այն ձգված ուղղանկյուն է։ Սենյակները ունեն երկշար դասավորություն։ Գլխավոր՝ արևմտյան ճակատը ուղղված է դեպի Տիգրան Մեծի պողոտա, որտեղ գտնվում է գլխավոր մուտքը։ Վերջինիս միակ դեկորատիվ տարրը գեղարվեստորեն մշակված բարձրաքանդակներով փայտե դուռն է։

Հյուսիսային ճակատը, համեմատած արևմտյանի հետ, ավելի պարզ է մշակված։ Բացակայում են կոպտատաշ պատերը և լուսամուտատակի պատուհանները։ Վերին հարկի պատուհանների շրջակալները նույնատիպ են, սակայն հարթ մշակմամբ։

Կառուցվածքային համակարգը կազմված է տուֆից միդիս շարվածքով կրող պատերից։ Փողոցի կողմի ճակատներում օգտագործված են սրբատաշ քարեր։ Ծածկերը հարթ են՝ փայտյա կառուցվածքով։ Տանիքը թեք է՝ թիթեղյա ծածկով։


Տիգրան Մեծի պող. 9