ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ
XIX դ. վերջ
Պետ. ցուցիչ՝ 1.6.200.3
Տունը գտնվում է Տիգրան Մեծ պողոտայում:
Շենքը երկհարկանի է՝ մասամբ հողի մակերևույթից
ցածր։ Հատակագծում այն ձգված ուղղանկյուն է։ Սենյակները ունեն երկշար դասավորություն։
Գլխավոր՝ արևմտյան ճակատը ուղղված է դեպի Տիգրան Մեծի պողոտա, որտեղ գտնվում է գլխավոր
մուտքը։ Վերջինիս միակ դեկորատիվ տարրը գեղարվեստորեն մշակված բարձրաքանդակներով փայտե
դուռն է։
Հյուսիսային ճակատը, համեմատած արևմտյանի հետ,
ավելի պարզ է մշակված։ Բացակայում են կոպտատաշ պատերը և լուսամուտատակի պատուհանները։
Վերին հարկի պատուհանների շրջակալները նույնատիպ են, սակայն հարթ մշակմամբ։
Կառուցվածքային համակարգը կազմված է տուֆից
միդիս շարվածքով կրող պատերից։ Փողոցի կողմի ճակատներում օգտագործված են սրբատաշ քարեր։
Ծածկերը հարթ են՝ փայտյա կառուցվածքով։ Տանիքը թեք է՝ թիթեղյա ծածկով։