ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ


XIX դ. վերջ – XX դ. սկիզբ


Պետ. ցուցիչ՝ 1.6.200.1

Տունը գտնվում է Տիգրան Մեծի պողոտայում։

Եռահարկ է, ունի գրեթե ուղղանկյուն հատակագիծ՝ սենյակների երկշարք դասավորությամբ։ Շենքը ձգված է հյուսիս-հարավ առանցքով, իսկ հյուսիս-արևելյան հատվածում ունի կարճ ելուստ։ Արևմտյան՝ գլխավոր ճակատի հորինվածքային լուծման մեջ ընդգծված են մուտքերը. ձախ կողմում տեղակայված է շքամուտքի դուռը, իսկ աջ կողմում՝ երթանցը։ Բոլոր բացվածքներն ուղղանկյուն են։ Ներքևի հարկի բացվածքների առանցքներն ընդգծված են մոդուլյոններով։ Վերին հարկի պատուհանները ձևավորված են կոպտատաշ քարերով, իսկ ձգագոտին դրանք բաժանում է լուսամուտատակի որմնախորշերից։ Նույն մոտիվը կրկնվում է նաև երրորդ հարկում, սակայն այստեղ ձգագոտին վերածվում է լուսամուտագոտու։ Ճակատի հորիզոնական բաժանումը ձևավորվում է երկրորդ և երրորդ հարկերի ժապավենաձև կոպտատաշ քարերով, ընդգծված են միջհարկային ծոփորը և ատամիկների շարքով ձևավորված քիվը։

Կառուցվածքային համակարգը կազմված է տուֆից միդիս շարվածքով կրող պատերից։ Փողոցի կողմի ճակատում կիրառված է սրբատաշ տուֆ։ Ծածկերը տափակ են՝ փայտյա կառուցվածքով։ Տանիքը թեք է, թիթեղապատ։


Տիգրան Մեծի պող. 1