ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԾԱԾԿԱԾ ՇՈՒԿԱ (ՓԱԿ ՇՈՒԿԱ)


1952


Պետ. ցուցիչ՝ 1.6.152

Ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան

Կոնստրուկտոր՝ Հ. Առաքելյան


Գտնվում է Մեսրոպ Մաշտոցի պողոտայում: Կառուցվել է 1952 թ., ՀԽՍՀ առևտրի նախարարության պատվերով:

Շուկայի շենքը (մինչև վերանորոգումը) եռաստիճան սրահ է՝ ընդգծված կենտրոնական նավով: 70 մ երկարությամբ և 32 մ լայնությամբ գլխավոր սրահը ծածկված է 19 երկաթբետոնե թաղակիր կամարներով, որոնք հաջորդում են միմյանց յուրաքանչյուր 4 մ-ը մեկ: Կամարները գեղարվեստական լուծում են ստացել ռիթմիկ փոքրացող կամարիկների օգնությամբ, որոնք կառուցվածքին տալիս են թեթևություն և հարստացնում են ներքին տարածությունը: Կողային նավերը երկհարկ են, ուր տանում են լայն աստիճանները: Գլխավոր ճակատը լուծված է հզոր կամարակապ մուտքով, որը ձևավորված է մետաղական վիտրաժով, շարժական դռնով և ազգային զարդամոտիվներով:

Շուկայի ներսում եղել է փոքրիկ շատրվանով ջրավազան, որտեղ մետաղադրամ գցելու ավանդույթ կար:

Զբաղեցրած տարածքը 2300 մ2 է: Կառուցված է երկաթբետոնից և տուֆից: 2012-2013 թթ. հիմնանորոգվել է, ներսը՝ վերափոխվել: 2014 թվականից գործում է իբրև «Երևան սիթի» առևտրի կենտրոն:


Մաշտոցի պող. 3ա