ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԵՎ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ


1925-1927


Պետցուցիչ՝ 1646
Ճարտարապետ՝ Նիկողայոս Բունիաթյան

Գտնվում է Նալբանդյան և Թումանյան փողոցների խաչմերուկում։ Բնակելի տան կենտրոնական հատվածը եռահարկ է, իսկ կողային թևերը՝ երկհարկանի։ Ունի կիսանկուղային հարկ։ Շինությանն արտահայտչականություն են հաղորդում գոգավորությունը, կենտրոնական մասի մուտքերի աստիճանավանդակները, կողային հատվածների բաց պատշգամբները և նախնական սպիտակ արտաքին գույնը (այժմ՝ վարդագույն)։

Կյանքի վերջին տարիներին շենքի եռահարկ հատվածի երկրորդ հարկում ապրել է մեծանուն երգահան, խմբավար, մանկավարժ, հասարակական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ երաժշտության դասական Ալեքսանդր Սպենդիարյանը (1871–1928)։

1967 թնոյեմբերի 25-ին շենքում բացվել է տուն-թանգարան։ Ցուցադրությունը ներկայացնում է Սպենդիարյանի կյանքն ու ստեղծագործությունը, ինչպես նաև նրա կապերը հայ գրականության և արվեստի գործիչների, հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու, ռուս գրող Մաքսիմ Գորկու, ինչպես նաև երգահաններ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի, Ալեքսանդր Գլազունովի և Անատոլի Լյադովի հետ։

Այստեղ ցուցադրված են նրա ջութակը, խմբավարական փայտիկը, ստեղծագործությունների ձեռագրերը, լուսանկարները, Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի կազմավորման մասին փաստաթղթերը և բազմաթիվ անձնական իրեր։

Մշտական ցուցադրությունը ներառում է նաև իր տեսակի և հնչողության մեջ աշխարհում միակ «Սպենդիարոֆոն» երաժշտական գործիքը, որը Սպենդիարյանի մտահղացմամբ ստեղծվել է 1905 թ՝ «Երեք արմավենի» սիմֆոնիկ ստեղծագործության համար։

Շենքի պատին ամրացված է ԱլՍպենդիարյանին նվիրված հուշատախտակ (ճարտարապետ՝ Օլեգ Շոկարև), իսկ շենքի դիմաց տեղադրված է գրանիտե հուշակոթող (1979, ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան, քանդակագործ՝ Դավիթ Բաբայան (Երևանցի)։


Նալբանդյան փող. 21