ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ (ՀՕԿ) ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ
1928
Պետ. ցուցիչ՝ 1.6.17
Գտնվում
է Աբովյան փողոցում: Նախագիծը կատարվել է արտերկրում,
գծագրերի վրա նշված է «Վարպետ Գարեգին» անունը: Սկզբնական նախագծով տունը նախատեսված
էր որպես երկհարկանի, սակայն շինարարության ընթացքում ավելացվել է երրորդ հարկը:
Այս
տանն են ապրել հայ մշակույթի անվանի գործիչներ երգահան Սպիրիդոն Մելիքյանը, դերասաններ
Միքայել Մանվելյանն ու Արման Կոթիկյանը, գրողներ Դերենիկ Դեմիրճյանը, Նաիրի Զարյանը, Վահան Միրաքյանը:
Շենքի
առջև տեղադրված է Դերենիկ Դեմիրճյանին նվիրված հուշասյուն (1977, մոխրագույն գրանիտ,
ճարտարապետ՝ Ռազմիկ Ալավերդյան), իսկ անվանի գրողի բնակարանը 1977 թ. վերածվել է տուն-թանգարանի:
Աբովյան փող. 29