ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ


1932, 1940, 1956


Պետ. ցուցիչ՝ 1.6.2

Ճարտարապետ՝ Սամվել Սաֆարյան


Նախկինում՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Գտնվում է Աբովյան և Տերյան փողոցների միջև՝ Վիկտոր Համբարձումյանի անվան պուրակում: Գլխավոր մասնաշենքի շինարարությունն իրականացվել է երկու փուլով՝ 1932-1940 թթ. կառուցվել են շենքի առանձին հատվածները, 1953-1956 թթ.՝ անավարտ մասերը: 1976 թ. գլխավոր մասնաշենքի հյուսիսային կողմում, ճարտարապետ Ն. Տրոֆիմովի (Մոսկվա) նախագծով կառուցվել է նոր մասնաշենք, որը Տերյան փողոցի կողմից երկրորդ հարկի անցումով կապված է առաջին շենքին: Գլխավոր մասնաշենքը մեծածավալ (165 x 43 մ) կառույց է. ունի բուհական շենքերին բնորոշ լուծում (լսարաններ, աշխատասենյակներ, լաբորատորիաներ և այլն): Ճակատները մշակված են շենքի բարձրությամբ ընթացող որմնասյուների շարքով, որոնց խոյակների հարդարանքում օգտագործվել են հայկական ազգային զարդաձևերը: Կառուցված է կոպտատաշ ու սրբատաշ բազալտի համադրությամբ:

Շենքի հարավային գլխավոր ճակատի դիմաց 1985 թ. կառուցվել է Երկրորդ աշխարհամարտում զոհված ինստիտուտցիներին նվիրված հուշաղբյուր (պետ. ցուցիչ՝ 1.6.2.1, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան)՝ կերտված կարմիր, սրբատաշ տուֆից: Կերպարի հիմքում ընկած է կյանքը խորհրդանշող հասկի խիստ ոճավորված պատկերը:


Տերյան փող. 74