ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՁՈՐԱԲԵՐԴ
Մ.թ.ա. II հազ.
Պետ. ցուցիչ՝ 1.3.1
Գտնվում
է Քեռու փողոցում՝ Հրազդան գետի ձախափնյա բարձրադիր հրվանդանին՝ Երևանի մաթեմատիկական
մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի մասնաշենքից մոտ 500 մ արևմուտք՝ խիտ կառուցապատված
միջավայրում: Ոչ մեծ բերդշենը միջանկյալ կայան է եղել բրոնզեդարյան Կարմիր բերդ և Ծիծեռնակաբերդ
ամրոցների միջև: Հրվանդանի հյուսիսային և հարավային բարձունքների վրա և դրանց միջակայքի
գոգավոր իջվածքում բնակատեղին է, որտեղ պահպանվել են պարիսպների ու շինությունների
մնացորդներ: Հարավային գագաթին ուղղանկյուն հատակագծով կոթողային կառույց է, որի 2
մ հաստությամբ պատերը շարված են զանգվածեղ որձաքարերից՝ քարահողային լիցքով։
Բերդշենից
ներքև՝ Հրազդան գետի ձախ ափին՝ գետի հունից մոտ 80 մ բարձրության վրա «Նոր Արաբկիր-1» («Ձորաբերդ-1»)
քարայր-կացարանն է (մ․թ․ա․ II հազարամյակ,
մ․թ․ XIV-XVII դդ., պետ. ցուցիչ՝ 1.3.1.1):
1975
թ. հետազոտել է ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը (ղեկավար՝
Բենիկ Երիցյան): Հայտնաբերվել են վանակատե (օբսիդիան) իրեր, ոսկրե հերուն, ավազաքարից
պատրաստված կոկիչ, ուշ միջնադարյան կոպիտ ու ջնարակապատ թասերի և երկաթե գործիքի բեկորներ: