ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ: ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ


1932-1975 թթ.


Պետցուցիչ՝ 1.6.94.5

Ճարտարապետներ՝ Ալեքսանդր Թամանյան, Մարկ Գրիգորյան

Գտնվում է Աբովյան-Հերացի փողոցների միջև՝ հիվանդանոցային համալիրի հյուսիսային և հյուսիսարևելյան կողմում՝ Աբովյան փողոց, 60 հասցեում։

Շենքը նախագծվել է 1932 թ.: Նախագծի հեղինակներն են Ալեքսանդր Թամանյանը և Մարկ Գրիգորյանը: Կառուցվել է փուլ առ փուլ: Առաջին մասի կառուցումն ավարտվել է 1939 թ.: Շինարարությունն ամբողջությամբ ավարտվել է 1975 թ.: Շինարարության ընթացքում կրել է փոփոխություն­ներ: 1987 թ. Աբովյան փողոցի կողմից շենքը մեծացվել է դեպի հողամասի խորքը:

Նախատեսված է 150  մահճակալի համար:

Երկհարկանի է, Հերացու փողոցի կողմից, տեղանքի թեքության պատճառով` եռահարկ: Կենտրոնական ծավալում (երկարությունը՝ 33 մ, լայնությունը՝ 16 մ), որտեղ վարչական սենյակներն են, աղեղնաձև միանում է կողային թևերին (այստեղ կլինիկական բաժանմունքներն են): Հերացու փողոցի թևը հատկացված է մանկական պոլիկնինիկային:

Քարակերտ է, իբրև շինանյութ օգտագործվել են կոպտատաշ  բազալտը, Արթիկի տուֆը, երկաթբետոնը:

Աբովյան պուրակի ուրվագծով տեղադրված կառույցի աղեղնաձև ծավալը մեծ դեր է խաղում Աբովյան փողոցի ավարտը կազմակերպելու գործում:

Շենքը կառուցված է դասական ճարտարապետության ոճով:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Աբովյան փող. 60