ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՐԱՎԱՐԵՎՄՏՅԱՆ ՄՈՒՏՔԸ («ՇԻՆԱՐԱՐ ԱՐԾԻՎ»)
1966 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.7.8
Ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան
Քանդակագործ՝ Արա Հարությունյան
Հուշարձանը գտնվում է Երևան-Էջմիածին մայրուղու վրա:
Կառուցվել է 1966 թ.: Հեղինակներն են ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և քանդակագործ Արա Հարությունյանը:
Ոչ մեծ
հարթակի վրա իրար զուգահեռ
տեղադրված, եռանկյունաձև կտրվածքով, ստորին մասում կամարներով տուֆակերտ երեք սյուները միավորվում են թևատարած արծվի պղնձե քանդակով: Արծվի հայացքը սևեռուն է, թևերը մանրակրկիտ մշակված են, գլուխը պսակված է արևաքանդակով,
կրծքին պատկերված է խաղողի տերև (հայկական այս խորհրդանիշը հանդիպում է նաև Երևանի հյուսիսային մուտքի՝ «Վահագն վիշապաքաղ» կոթողի վրա, որի հեղինակները նույնպես Իսրայելյանն ու Հարությունյանն են): Ճանկերում
բռնել է շինարարի գործիքներ՝ ուղղալար և մուրճ` իբրև հայ ժողովրդի ուժի, ստեղծագործ աշխատանքի վկայություն:
Հուշարձանի
բարձրությունը 15 մ է:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան