ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
Տիգրան Մեծի հուշարձան
Քանդակագործ՝ Լևոն,Վահե, Հայկ Թոքմաջյաններ
Նյութ՝ մարմար
Տարեթիվ՝ 2000
Տիգրան Մեծի հուշարձանը գտնվում է Երևանում ` ՀՀ նախագահի նստավայրի հետնամասում։ Տեղադրվել է 2000 թվականին նստավայրի առջևի մասում,սակայն 2011 թվականի մայիսի 2-ին հանրապետության գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի առաջարկով Տիգրան Մեծի և Նոյի արձանները ճակատամասից ապամոնտաժվել են և տեղափոխվել շենքի հետնամաս։ Ըստ նրա՝ արձաններն իրենց ծավալով և դիրքով նախագահական նստավայրի ճակատամասին հարիր չեն։
Հուշարձանի քանդակագործն է վաստակավոր նկարիչ Լևոն Թոքմաջյանը:
Հուշարձանը կառուցված է մարմարից, չափսերը՝ 2,8 x 1,6 x 1,0 մ։ Երևանում Տիգրան Մեծի արձաններից երկրորդն է։ Մյուսը տեղադրված է Նոր Նորքում, հեղինակը կրկին Լևոն Թոքմաջյանն է։
Բաղրամյան 26/1