ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ
1982 թ.
Գտնվում է Արաբկիր վարչական շրջանում՝ Մարշալ Բաղրամյան պողոտայի, Կիևյան, Հակոբյան, Վազգեն Ա-ի (նախկինում՝ Կասյան) և Հր. Քոչարի փողոցների հանգույցում:
Եղել է շրջանաձև: 1982 թ. անվանվել է «Բարեկամություն»՝ ի նշանավորումն ԽՍՀՄ կազմավորման 60-ամյակի:
Հրապարակի տարածքում են գտնվում Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանը և ստորգետնյա անցումը։
«Բարեկամություն» մետրոյի կայարանը բացվել է 1981 թ. մարտի 7-ին (ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան, գլխավոր կոնստրուկտոր՝ Գերասիմ Գևորգյան): Սյունազարդ
դահլիճը եռանավ է, ունի 100 մ երկարություն, 14 -19 մ լայնություն: Կայարանի վերջնամասում պատին տեղադրված «Ժողովուրդների բարեկամություն» քանդակը հեղինակել է քանդակագործ Ղուկաս Չուբարյանը:
Ստորգետնյա անցումն իրականացնում
է քաղաքի ծանրաբեռնված հատվածներից մեկի՝ Մարշալ Բաղրամյան պողոտայի, Կիևյան,
Հակոբյան, Վազգեն Ա-ի, Հր. Քոչարի փողոցների հանգուցակետի հետիոտն շարժումը: Զբաղեցնում
է «Բարեկամություն» հրապարակի ստորգետնյա ամբողջ կլոր տարածքը` 64 մ տրամագծով և 4
մ բարձրությամբ: Ստորգետնյա այդ անցումը կառուցվել է 1982 թ. (ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան,
կոնստրուկտոր՝ Ա. Շաքարյան): Կառուցողական համակարգում երկաթբետոնյա հեծաններ են,
սյուներ և մույթեր: Իբրև շինանյութ օգտագործվել են հայկական քարատեսակներ՝ տուֆ,
գրանիտ, բազալտ, մարմար, տրավերտին: 1983 թ. արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի: Անկախության
տարիներին կատարվել են ինտերիերի մասնակի
փոխոխություններ: Այժմ տարածքում վաճառատեղեր են:
2007 թ. հրապարակում կառուցվել է Բաղրամյան-Վազգեն Ա-Կոմիտաս թռիչքային և Կիևյան-Քոչար անցումային երթուղին կապող ուղեանց (Էստակադա):
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան