ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԹԻ ՀՐԱՊԱՐԱԿ
1940-1965
Հրապարակը
գտնվում է Տիգրան Մեծ պողոտայում։ Նախկինում անվանվել է Կայարանամերձ հրապարակ։ Շինարարությունը
սկսվել է 1930-ական թթ․։ Ուղղանկյուն հատակագծով
հրապարակ է։
Հրապարակի
և Արցախի պողոտայի անկյունում 1940 թ․ կառուցված
«Սասունցի Դավիթ» կինոթատրոնի շենքը հրապարակի առաջին խոշոր կառույցն էր (ճարտարապետ՝
Աննա Տեր-Ավետիքյան, ներկայում՝ քանդված)։
Հրապարակի
համակառույցում ուրույն տեղ ունեն երկաթգծի կայարանի վեհաշուք շենքը (1956, ճարտարապետ՝
Էդմոնդ Տիգրանյան) և հրապարակի կենտրոնում տեղադրված Սասունցի Դավթի արձանը (1959,
քանդակագործ՝ Երվանդ Քոչար, ճարտարապետ՝ Միքայել Մազմանյան)։ Վերջինս համալիրին հաղորդում
է յուրահատուկ գեղարվեստական հմայք և երևանցիների սիրված արձաններից է։
Հրապարակն
ամբողջացնում են երկաթուղայինների ակումբի շենքը (1965, ճարտարապետներ՝ Սարգիս Գուրզադյան,
Մակաբե Մանուելյան) և Արթիկի տուֆից կառուցված բնակելի շենքերը։