ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԹԻ ՀՐԱՊԱՐԱԿ


1940-1965 թթ.


Կարևոր քաղաքաշինական հանգույց է Երևանի հարավային մասում: Նախկինում անվանել են Կայարանամերձ հրապարակ:

Հրապարակի շինարարությունն սկսվել է 1930-ական թթ.: Ուղղանկյուն հատակագծով հրապարակն ամբողջովին տեղադրված է Տիգրան Մեծ պողոտայի հարավային աջակողմյան մասում: Երկաթգծի կայարանի հատվածում հրապարակն ունի աննշան թեքություն՝ ամբողջովին զբաղեցնելով դրա արևմտյան ճակատը: Առաջին խոշոր կառույցը հրապարակի և Արցախի պողոտայի անկյունում 1940 թ. կառուցված «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի շենքն էր (ճարտարապետ՝ Աննա Տեր-Ավետիքյան, ներկայում՝ քանդված):

Հրապարակի համակառույցում ուրույն տեղ ունեն երկաթգծի կայարանի վեհաշուք շենքը (1956 թ., ճարտարապետ՝ Էդմոնդ Տիգրանյան) և հրապարակի կենտրոնում տեղադրված Սասունցի Դավթի արձանը (1959 թ., քանդակագործ՝ Երվանդ Քոչար, ճարտարապետ՝ Միքայել Մազմանյան, ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1967 թ.), որը համալիրին հաղորդում է յուրահատուկ գեղարվեստական հմայք, և երևանցիների սիրված արձաններից է: Հրապարակն ամբողջացնում են երկաթուղայինների ակումբի շենքը (1965 թ., ճարտարապետներ՝ Սարգիս Գուրզադյան, Մակաբե Մանուելյան) և Արթիկի տուֆից կառուցված բնակելի երկու շենքեր:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան



Սասունցի Դավթի հր.