ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՀԱՆԳՍՏՅԱՆ ԳՈՏԻ
Հանգստյան
գոտին գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում՝ Հալաբյան–Մարգարյան փողոցների խաչմերուկին
հարող տարածքում։ Բացումը տեղի է ունեցել 2012 թվականի հոկտեմբերի 30-ին։
Հանգստյան
գոտում կա 3000 մ² մակերեսով ջրավազան՝ երեք շատրվաններով։ Այգում առկա են երեք բաց
և մեկ փակ զրուցարան-տաղավարներ, ատրակցիոններ, սպորտային առանձին հրապարակ և արտաքին
լուսավորման ձևավոր էլեկտրասյուներ։