ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՀԱՆԳՍՏՅԱՆ ԳՈՏԻ


Հանգստյան գոտին գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում՝ Հալաբյան–Մարգարյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում։ Բացումը տեղի է ունեցել 2012 թվականի հոկտեմբերի 30-ին։

Հանգստյան գոտում կա 3000 մ² մակերեսով ջրավազան՝ երեք շատրվաններով։ Այգում առկա են երեք բաց և մեկ փակ զրուցարան-տաղավարներ, ատրակցիոններ, սպորտային առանձին հրապարակ և արտաքին լուսավորման ձևավոր էլեկտրասյուներ։