ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՅԳԻ


1970


Գտնվում է Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտասի պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի միջև ընկած տարածքում։

Երևանցիների շրջանում հայտնի է «Պրահայի այգի» անվամբ՝ կապված խորհրդային տարիներին այստեղ գտնվող «Պրահա» հյուրանոցի հետ։

2000 թվականից կրում է հայ բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ, դրամատուրգ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վահագն Դավթյանի (1922–1996) անունը։

Բարեկարգվել է 2000-ական թվականներին։ Կառուցվել են թեքահարթակներ, վերատեղադրվել են անցուղիների սալիկներն ու եզրաքարերը, ստեղծվել են ծաղկանոցներ և սիզամարգեր։ 2008 թ. տեղադրվել է «Սասնա ծռեր» («Ծովինարը՝ Սանասարի և Բաղդասարի հետ») շատրվան-հուշարձանը (քանդակագործ՝ Վիգեն Ավետիս)։ 2010 թ. բացվել է Վահագն Դավթյանի հուշարձանը:

Այգին արաբկիրցիների հանգստի սիրելի վայրերից է։


Կոմիտասի պող.