ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԶԲՈՍԱՅԳԻ - ԹՈՒՄՈՅԻ ԱՅԳԻ


1970


Գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում՝ Հրազդանի կիրճի եզրին, Կիևյան կամրջի (Հրազդանի մեծ կամուրջ) հարևանությամբ։

Հիմնադրվել է 1970 թ.՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակի առթիվ։ Ժողովրդի շրջանում հայտնի է «Թումոյի այգի» անվամբ։ Զբաղեցնում է 7 հա տարածք։

2009–2010 թթ. Թումոյի այգին վերակառուցվել է. ստեղծվել են ֆուտբոլի և բասկետբոլի խաղադաշտեր, մանկական խաղահրապարակներ, տնկվել է շուրջ 1000 ծառ, կառուցվել են հետիոտնային և հեծանվային ուղիներ, ներդրվել է ոռոգման ավտոմատ համակարգ։

Այգուն հյուսիսից հարող տարածքում՝ նախկին «Արագած» կինոթատրոնի մերձակայքում, ամերիկահայ «Սիմոնյան կրթական հիմնադրամի» նախաձեռնությամբ (ղեկավարներ՝ Սեմ և Սիլվա Սիմոնյաններ) 2011 թ. կառուցվել է Հայաստանում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների առաջին կենտրոնը (հեղինակ՝ լիբանանցի հայտնի ճարտարապետ Բեռնար Խուրի), որտեղ բազմաթիվ երեխաներ անվճար ուսումնասիրում են տեխնոլոգիաներ և դիզայն։

Այգում պարբերաբար անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ։ Այն խնամվում է բացառապես «Թումո» կենտրոնի կողմից և մեծ ժողովրդականություն է վայելում քաղաքի բնակչության շրջանում։


Հալաբյան փող.