ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
ԴԻԱՆԱ ԱԲԳԱՐԻ ԱՆՎԱՆ ԶԲՈՍԱՅԳԻ
2019
Զբոսայգին
գտնվում է Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցի միջանկյալ հատվածում։ Կառուցվել է
1970-ական թթ.։ Ունի շուրջ 20 000 մ² տարածք։
Հիմնանորոգվել
է 2015–2016 թթ., կանաչապատվել է մոտ 10 000 նոր տնկիներով (ծառեր, թփեր, ծաղիկներ),
սալահատակվել է, կառուցվել են երգող շատրվաններ։
Քաղաքի
երիտասարդ զբոսայգիներից է։ Վերակառուցումից հետո կրում է հայ գրող, հրապարակախոս,
հասարակական գործիչ, Հայաստանի Առաջին Հանրապետության՝ Հեռավոր Արևելքում, մասնավորապես
Ճապոնիայում, դիվանագիտական ներկայացուցիչ և գլխավոր հյուպատոս, Հայոց ցեղասպանության
մասին ինը գրքի հեղինակ, աշխարհում առաջին կին դիվանագետ Դիանա Աբգարի (Անահիտ Հովհաննեսի
Աղաբեկյան, 1859–1937) անունը։
Սարյան-Մաշտոցի պողոտա