ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ՕՂԱԿԱՁԵՎ ԶԲՈՍԱՅԳԻ


1960-ականներ


Օղակաձև զբոսայգին ներկայում կոչվում է Երիտասարդության զբոսայգի։ Այն սկսվում է «Այրարատ» կինոթատրոնի դիմացից, որտեղ գտնվում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին, և Խանջյան ու Ե. Քոչարի փողոցներով եզերվելով՝ ձգվում է մինչև Մոսկովյան և Իսահակյան փողոցներ։

Օղակաձև այգու հատակագիծը մշակվել է 1924 թվականին, սակայն կյանքի է կոչվել միայն 1960-ական թվականների սկզբին։ Մինչև 1960-ական թվականները Շախմատի տնից մինչև այգու վերջն ընկած հատվածում եղել են սեփական տներ՝ իրենց պտղատու ծառերով։ Սակայն 1960-ականների վերջին դրանք քանդվել են։

Այգու կառուցումն իրականացվել է Ֆենիքս Դարբինյանի ղեկավարությամբ։ Կառուցման փուլում նախագիծը մի շարք փոփոխությունների է ենթարկվել, և նախատեսված 1200 հա տարածքը զգալիորեն կրճատվել է։

1960–1970-ական թվականներին Օղակաձև զբոսայգու տարածքը հարստացել է հուշարձաններով։

2005 թվականին այգին անվանակոչվել է Երիտասարդության զբոսայգի։

2021 թվականին այգում բացվել է սքեյթ-պարկ։


Խանջյան փողոց