ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿ


1980-ական, 2005


Պետ. ցուցիչ՝ 1.6.131

Քաղաքաշինական համակցումը՝ ճարտարապետ Լևոն Վարդանյանի

Ալեքսանդր Մյասնիկյանի հրապարակը գտնվում է Կենտրոն վարչական շրջանում՝ Ռուսաստանի հրապարակի հարևանությամբ։ Այն նախատեսված էր Երևանի գլխավոր հատակագծերով, սակայն ձևավորվել է ավելի ուշ։ Հրապարակի գլխավոր շեշտադրումը խորհրդային պետական, կուսակցական և ռազմական գործիչ, գրականագետ Ալեքսանդր Մյասնիկյանի՝ վարդագույն գրանիտից կերտված, ուղղանկյուն պատվանդանի վրա տեղադրված ամբողջ հասակով արձանն է (1980, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան, քանդակագործ՝ Արա Շիրազ)։ 


Ալեքսանդր Մյասնիկյանի հրապարակ