ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՈՒՇԱՐՁԱՆ «ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ» («ԿԵՆԱՑ ԾԱՌ»)
1970 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.119
Ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան
Քանդակագործ՝ Հ. Փիլիպոսյան, նկարիչ՝
Ա. Ցիլխիասյան
Գտնվում է Մեսրոպ Մաշտոցի ու Մարշալ Բաղրամյան
պողոտաների և Ստեփան Զորյան փողոցի միջև ընկած Մարտիրոս Սարյանի անվան պուրակում, Մաշտոցի
պողոտայի կողմից:
Նվիրված է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2750-ամյակին: Քանդակագործ՝ Հակոբ Փիլիպոսյան, ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան, 1970 թ.:
Բազալտե հարթակին, 35 սմ բարձրությամբ սև, փայլեցված մարմարից կառուցված գետնախարսխի վրա Բյուրականի նարնջագույն, սրբատաշ տուֆից կերտված ուղղաձիգ կոթողն է (բարձրությունը՝ 4,35 մ, լայնությունը՝ 2,85 մ): Գլխավոր ճակատին անհամաչափ ձևով տեղադրված է 3,5 x 1,8 մ չափերով պղնձե դրվագված սալ: Հորինվածքի կենտրոնում կենաց ծառն է, երկու կողմերում՝ Վանի թագավորության շրջանի հագուստներով տղամարդու և կնոջ կերպարներ: Ստորին մասում պատկերված է արծվառյուծ (գրիֆոն): Հորինվածքի ստորին ձախ մասում փորագրված է ԷՐԵԲՈՒՆԻ 782, աջ մասում՝ ԵՐԵՎԱՆ:
Կոթողի թիկունքի ստորնամասում աղբյուրն է:
Հորինվածքի մանրամասներն արված են Վանի թագավորության
արվեստին բնորոշ գծերով:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան