ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀԱԿՈԲ ՄԵՂԱՊԱՐՏԻ
1987
Պետ. ցուցիչ՝ 1.6.67.2
Ճարտարապետ՝ Մելքոն Ավագյան
Քանդակագործ՝ Խաչատուր Իսկանդարյան
Հայ
առաջին տպագրիչ, հայկական տպագրության հիմնադիր Հակոբ Մեղապարտի (15-16-րդ դարեր) արձանը
գտնվում է Իսահակյան փողոցի վրա` Մամուլի կոմիտեի շենքի դիմաց: Կերտված է կանաչակապտավուն
գրանիտից: Ունի 6 մ բարձրություն: Մեղապարտը քանդակված է գրանիտե սրբատաշ որմածքի վրա՝ կանգնած
դիրքով, աջ ձեռքը հենել է տպագրական հաստոցին, ձախ ձեռքում բռնել է առաջին հայերեն
տպագիր գիրքը՝ աղոթքների ու մաղթանքների «Ուրբաթագիրք» ժողովածուն (1512):
Քանդակային
հորինվածքի ձախ եզրին պատկերված են 1512-1513 թթ. Մեղապարտի հրատարակած հայալեզու հինգ
գրքերը, որոնցից ներքև պատկերված է նրա տպանշանը՝ խաչով և լատիներեն D, I, Z, A տառերով՝
Dei Servus Iakobus Zanni Armenius՝ «Աստծո ծառա Հակոբ Ծաննի հայ»: Տպանշանի մոտ արձանագրված
է՝ ՀԱՅ ԱՌԱՋԻՆ ՏՊԱԳՐԻՉ. 1512, իսկ որմածքի ստորին մասում՝ ՀԱԿՈԲ ՄԵՂԱՊԱՐՏ:
Թիկունքին
արձանագործի անունն է և հուշարձանի ստեղծման տարեթիվը՝ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱՐՏԻՐՈՍԻ
ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ, 1987: