ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

«Սուրբ լինի քո անունը» քանդակ


Երևանի Մանկական այգում հանդիսավորությամբ բացվել է հայ մեծանուն քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, նախկին ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Ղուկաս Չուբարյանի հեղինակած «Սուրբ եղիցի անունը Քո» արձանը: Քանդակը նվիրված է Չուբարյանի անհայտ կորած եղբոր հիշատակին, ով նահատակվել էր 1942թ.՝ Սանկտ Պետերբուրգի մոտակայքում: Արվեստագետի դուստրը՝ Անուշ Չուբարյանը խոստովանում է՝ այս քանդակը Չուբարյանն իր ամենալավ աշխատանքն է համարել, այն սիրո ու նվիրումի մասին է, և ցանկացած կյանք, որը զոհաբերվում է պատերազմի ժամանակ, մատաղ է ու նշանակություն չունի, թե որ պատերազմի ժամանակ է դա տեղի ունեցել:  Մայրաքաղաքի գողտրիկ այս անկյունն այսուհետ կառանձնանա նաև չուբարյանական շնչով: Արձանը տեղադրվել է Երևանի ավագանու որոշմամբ: Նախաձեռնությունն այս մեծանուն հայ արվեստագետի ստեղծագործական ժառանգության արժևորման և հանրահռչակման յուրովի դրսևորում է: 


Երևանի Մանկական այգի