ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՋԱՀԱՆԳԻՐ ԱՂԱ
2004
Քանդակագործներ՝ Արտիկ և Անդրանիկ Քոչարյանյաններ
Հայ ժողովրդի մեծ բարեկամ
Ջահանգիր աղայի արձանը տեղադրված է Նանսենի անվան այգում: Արձանը տուֆից է: Եզդի ժողովրդի ազգային հերոս
Ջահանգիր աղան՝ իր զինվորների օգնությամբ, Հայոց ցեղասպանության տարիներին ապահովել
է բազմաթիվ հայ և եզդի գաղթականների անվտանգ տեղափոխումը Արևելյան Հայաստան։ 1918 թվականին
իր 1500 հոգանոց հեծյալ ջոկատով ակտիվ մասնակցություն է ունեցել Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերին:
Նանսենի այգի, Նոր Նորք 2-րդ զանգված