ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Հայաստանի Պարի Պետական Անսամբլ. 67-րդ համերգաշրջանի բացում
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլը գունավառ և շքեղ համերգով կմեկնարկի 67-րդ համերգաշրջանը:
Համերգային երեկոյի ընթացքում կվայելեք ինչպես անսամբլի այցեքարտը դարձած, այդպես էլ ներկայիս գլխավոր բալետմայստեր Գագիկ Կարապետյանի կողմից նոր բեմադրված և վերականգնված պարային բեմադրությունները:
Գլխավոր բալետմայստեր` Գագիկ Կարապետյան (ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ)
Երաժշտական ղեկավար` Հայկ Գրիգորյան (ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ)
Փորձավար` Արմեն Գրիգորյան (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ)
Թումանյան փող. 54
+37433 533 391