ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԵՎ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՍՐԱՀՆԵՐ

Card image cap

Ալ.Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն


Օպերայի և բալետի թատրոնն իր ուրույն տեղն է զբաղեցնում մայրաքաղաքի կյանքում։ Երևանի հենց կենտրոնում գտնվող թատրոնը մշակութային կենտրոն է և մայրաքաղաքի ճարտարապետական ​​հաղթանակներից մեկը։


1927 թ.-ին Երևանի պետական կոնսերվատորիայում, տնօրեն Ա. Տեր-Ղևոնդյանի նախաձեռնությամբ, հիմնվեց օպերային ստուդիան, որի երգչախմբի (Ռ. Մելիքյան, Ս. Մելիքյան), սիմֆոնիկ նվագախմբի (Ա.Ադամյան) և մեներգիչների կազմերով էլ 1932 թ.-ին Հայաստանի կառավարության որոշմամբ հիմնադրվեց Ազգային օպերային թատրոնը: Այն բացվեց Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ 1933 թ.-ի հունվարի 20-ին: 

Օպերային թատրոնի երաժշտական ղեկավար Ռ. Մելիքյանի նախաձեռնությամբ 1935 թ.-ին առաջին անգամ մասնագիտացված բեմահարթակին բեմադրվեց Ա. Տիգրանյանի «Անուշը»:

Ալ. Թամանյանը, 1923 թ.-ի մարտին վերադառնալով Երևան, ստանձնում է մի շարք պաշտոններ և դառնում է հանրապետության շինարարական գործի ղեկավարներից մեկը։ 1926թ.-ի հունվարին Անդրկովկասյան Կենտգործկոմը որոշում է Երևանում կառուցել Ժողտուն` թատերական դահլիճով, քաղաքի պահանջներին համապատասխան տեղերի քանակով: Նախագծի կատարումը և շինարարության ղեկավարությունը հանձնարարվում է Ալ. Թամանյանին։

1938 թվականին թատրոնը կոչվում է Ալեքսանդր Սպենդիարյանի անունով:

1940 թ.-ին Ազգային օպերային թատրոնն ունենում է հայ մեծ ճարտարապետ Ալ. Թամանյանի նախագծով նորակառույց հոյակերտ շենք, որը առայսօր քաղաքամայր Երևանի գեղատեսիլ շինություններից մեկն է:

1945 թ.-ին բեմադրվեց հայ իրականությունում առաջին ազգային «Արշակ Բ» օպերան:

Երևանի օպերային թատրոնը գործում է որպես ստեղծագործական հարթակ նաև նորաստեղծ կոմպոզիտորների համար։ Այս առումով այն սերտորեն համագործակցում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, ինչպես նաև Երևանի պարարվեստի պետական քոլեջի հետ՝ նպատակ ունենալով աջակցել տաղանդավոր երիտասարդ արվեստագետներին։

Օպերայի և բալետի թատրոնի բակում «Ազատության» հրապարակն է, որտեղ տեղադրված են հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի արձանները։ Ազատության հրապարակը երևանցիների և քաղաքի հյուրերի ամենասիրելի վայրերից է, քանի որ այն ոչ միայն մշակութային կենտրոն է, այլ նաև հաճելի վայր՝ զբոսնելու և վայելելու քաղաքի խախաղ մթնոլորտը։


Թումանյան փող. 54
+37433 533 391

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Բերդ - 60
Ալ.Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Թումանյան փող. 54
+37433 533 391
4000, 5000, 6000, 7000, 8000, 10000, 12000, 15000 AMD
Հոկտեմբեր 08
Կրկ 19:00