ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Card image cap

Պարում է Պարի պետականը


2024թ. դեկտեմբերի 1-ին` ժամը 19:00-ին , Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող Հայաստանի պարի պետական անսամբլը հանդես կգա «ՊԱՐՈւՄ Է ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆԸ» տարեվերջյան շքեղ համերգային ծրագրով:
Հանդիսատեսին կներկայացվեն անսամբլի այցեքարտը դարձած, սիրված և սպասված պարային բեմադրությունները: Կլինեն նաև անակնկալներ` գլխավոր բալետմասյտեր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանի կողմից վերականգնված և նոր բեմադրված պարային բեմադրությունների առաջին կատարումներ:
Անսամբլի երաժշտական ղեկավար` Հայկ Գրիգորյան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ:
Երեկոյի հատուկ հյուրն է դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը, որը կնվագակցի նոր պարային բեմադրությանը: