ԲԼՈԳ

Card image cap

ՕԳՈՍՏՈՍ ԱՄՍՎԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ


Հին Հայաստանում օգոստոս ամիսը համարվել է տարվա առաջին ամիսը: Հայերը տարեմուտը նշել են առանձնակի շուքով ու ոգևորությամբ: Ժողովրդական խրախճանքները տևել են մի քանի օր: Օգոստոս ամիսն այսօր էլ համարվում է հարուստ մշակութային իրադարձություններով լի ամիս, սակայն քաղաքային  աշխուժության առումով այն Երևանում աչքի է ընկնում որպես արձակուրդային ամիս և շատ քաղաքաբնակներ մեկնում են հանգստի, չնայած դրան քաղաքում որոշակի իմաստով եռուզեռ է, քանի որ, շատ զբոսաշրջիկներ են այցելում:

Oգոստոսի 11-ը` Նավասարդի 1-ը, hին հայերի համար եղել է ժողովրդական խրախճանքների տոն։ Նավասարդ ամիսն ունեցել է 30 օր, սկսվել է օգոստոսի 11-ին և վերջացել սեպտեմբերի 9-ին։ Նավասարդը ամռան վերջին ամիսն է, «ոսկե աշնան» նախադուռը։ Նավասարդի օրերին հասնում են հայկական հողի ու ջրի բարիքները՝ խաղողն ու տանձը, դեղձն ու ձմերուկը։ Նավասարդը համարվում էր ամենահանդիսավոր ու ուրախալի տոնը։ Նավասարդյան օրերը կրում էին փաստորեն ազգային–ժողովրդական բնույթ։ Իշխում էին զվարճությունը, տոնահանդեսները, երգն ու պարը։

Օգոստոսի 12-ին Երևանի կայարանատունը վերածվելու է նոր մատուցմամբ նորաձևության հարթակի, քանի որ Հայաստան են ժամանելու շուրջ 10 իրանցի հայտնի դիզայներներ, ովքեր մշտապես ներկայանում են տարբեր հեղինակավոր Fashion Week-երին: Նրանց ոճային աշխատանքները ոչնչով չեն զիջում հայտնի բրենդերին, բայց իրենց երկրում արգելված է պոդիումին ներկայացնել, այդ իսկ պատճառով այդ  յուրօրինակ հարթակը կընձեռի իրենց համար այդ հնարավորությունը:

Մանրամասները Cicada Fashion Show-ի մասին՝ https://bit.ly/3Js0IkX


Օգոստոսի 12-ից 25-ը Երևանում կանցկացվի «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը: Այն կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի համատեղ ջանքերով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Փառատոնի ընթացքում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա ներկա լինելու 14 համերգի, որոնց ընթացքում կունկնդրի անվանի երաժիշտների կատարումները։


Այլ մանրամասների համար ՝ https://bit.ly/3vgGTHC  

Օգոստոսի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է հինգ տաղավար տոներից չորրորդը և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (հայտնի է նաև որպես Խաղողօրհնեքի տոն)։

Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնը համարվում է ուխտի օր: Շատերը այդ օրը այցելում են Տիրամոր անունը կրող Սուրբ Աստվածածին եկեղեցի: Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին նախկինում կոչվել է Սուրբ Մարինոս։ Գտնվում է Երևանի Նորք-Մարաշ թաղամասի բարձունքին։ 

Նախկինում գտնվել է երևանցի անվանի ձեռնարկատեր Տեր-Ավետիքյանների ամառանոցային այգու մոտ։ 1679 թվականի աղետալի երկրաշարժի ժամանակ եկեղեցին ավերվել է։ XX դարի սկզբին եկեղեցին կրկին կառուցվել է Տեր-Ավետիքյան եղբայրների միջոցներով։ Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնին ավերակ եկեղեցի էին այցելում բազմաթիվ ուխտավորներ ինչպես Նորքից, այնպես էլ այլ բնակավայրերից։ 1990 թվականի ապրիլից սկսվեց եկեղեցու վերակառուցումը։ Նախաձեռնողը Նորք-Մարաշի բնակիչներն էին՝ «Նորք-Մարաշ» հայրենակցական միության հանգանակած միջոցներով։ Եկեղեցին կրկին գործում է 1995 թվականից։

Օգոստոսի 17-ին՝  երիտասարդության միջազգային օրը կարող եք նշել հայտնի ռոք բենդի՝ ''Nemra''-ի հետ:

Այլ մանրամասների համար ՝ https://bit.ly/3oIbIBa

Օգոստոսի 18-ին՝ ժամը 19։00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Կարին» ավանդական խմբի «Կարնո դուռ» խորագիրը կրող համերգըԳեղարվեստական ղեկավարն է Գագիկ Գինոսյանը, երաժշտական մասի ղեկավար՝ Անի Հակոբյան:

Այլ մանրամասների համար ՝ https://bit.ly/3zBBwFl  

Օգոստոսի 19-ին ''Hayat Project''-ը համերգային ծրագրով հանդես կգա Երևան պարկում: Սպասվում են non-stop երգեր, պարեր, բարձր տրամադրություն և անսահմանափակ ատրակցիոններ:

Այլ մանրամասների համար ՝ https://yerevanpark.am/am 

Օգոստոսի 26-ին տեղի կունենա «Գութան» Հայաստանի ազգային երգի պարի ամենամյա փառատոնը Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադում), ժամը 19:00-ին:Հիմնադիր-ղեկավար՝ Արսեն Գրիգորյան:

Այլ մանրամասների համար ՝ https://bit.ly/3vu4fcN

Օգոստոսի 26-27-ը Գյումրիում տեղի կունենա «Երևանի օրերը Գյումրիում» բազմաբովանդակ միջոցառումների ծրագիրը, (համերգներ, ներկայացումներ, ցուցահանդես-տոնավաճառ) իսկ օգոստոսի 27-ին, ժամը 19:00-ին, Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի կունենա «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» գլխավոր համերգը:

Ծրագիրն իրականացվում է «Երևանի օրերը Գյումրիում» և «Գյումրու օր» տոնակատարությունների շրջանակում:

01 August 2022