ԲԼՈԳ

Card image cap

STARMUS VI


միջազգային փառատոնի մասին


STARMUS միջազգային փառատոնը կապված է Ստիվեն Հոկինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի եւ աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ։ Այն 2011 թվականից անցկացվել է Թեներիֆե կղզում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), հետագայում նաեւ Նորվեգիայում, Շվեյցարիայում։ Փառատոնը միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները եւ նպատակ ունի հանրայնացնելու գիտությունը մարդկության համար արվեստի միջոցով։

2022 թվականի սեպտեմբերի 5-ից 10-ը փառատոնն անցկացվելու է Հայաստանում՝ հնարավորություն տալով տեղի բնակչությանը վայելելու գիտության ու արվեստի օրերը, ինչպես նաեւ հնարավորություն տալու օտարերկրացիներին այցելելու Հայաստան եւ ի թիվս փառատոնի ծրագրի՝ ծանոթանալու նաեւ Հայաստանի գիտական եւ մշակութային ժառանգությանը։

Միջոցառումներին Հայաստանում մասնակցելու են շուրջ հինգ տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ եւ տիեզերագնացներ, երաժշտության եւ արվեստի համաշխարհային աստղեր, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, մրցանակակիրներ, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, երաժշտության ու արվեստի աստղեր, տեխնոլոգիական ոլորտի ականավոր ներկայացուցիչներ:

STARMUS փառատոնը համարվում է միակն աշխարհում, որ նման մասշտաբի միջոցառումներ եւ խոսնակներ է ունենում։ Փառատոնի շրջանակներում անցկացվող միջոցառումները տարբեր են եւ ընդգրկում են թե՛ դասախոսություններ ու համերգներ, եւ թե՛ գիտական ճամբարներ, կլոր-սեղաններ, որոնք նպատակ են ունենում հանրայնացնելու գիտությունը եւ հասանելի դարձնելու այն լայն շրջանակների համար՝ հատկապես ուսանողների ու երիտասարդության։

Նորվեգիայում անցկացված փառատոնի ընթացում 2017 թվականին Սթարմուսի ճամբարն ունեցել է ավելի քան 45,000 այցելու, իսկ 2022 թվականին Հայաստանում ակնկալվում է ունենալ ավելի քան 100,000 այցելու։ Նախորդ փառատոնները հյուրընկալել են 25 Նոբելյան մրցանակակիրների, հեղինակավոր խոսնակների, ինչպիսիք են Սթիվեն Հոքինգը, Նեյլ Արմսթրոնգը, Հանս Ցիմերը եւ ուրիշներ, STARMUS-ի հոգաբարձուների խորհրդում ընդգրկված են աշխարհահռչակ գիտնականներ, երաժիշտներ, ինովատորներ ինչպիսիք են Բրայան Մեյը, Էմանուել Շարպանտիեն, Ջիլ Թարթերը եւ Թոնի Ֆադելը։

STARMUS փառատոնի շրջանակներում է շնորհվում նաեւ աշխարհահռչակ գիտնական Սթիվեն Հոքինգի հեղինակավոր շքանշանը (մեդալը), որը ճանաչում է գիտության հանրայնացման գործում ներդրումը։

STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի եւ լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներին, Նոբելյան մրցանակակիրներին, տիեզերագնացներին, մտածողներին, գիտության մշակույթի ու արվեստի գործիչներին միավորող հարթակ, որի շրջանակներում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։

Հայաստանում STARMUS VI գիտության եւ արվեստի փառատոնը անց է կացվելու «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով եւ նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին փափուկ վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։

Հայաստանում STARMUS VI փառատոնի ծրագրում նախատեսվում է համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, գիտական ճամբարներ:


Սթարմուս VI-ի մասին՝ https://starmus.com/Armenia

Տոմսերի համար՝ https://starmus.com/tickets

Խոսնակներ՝ https://starmus.com/speakers

Արտիստներ՝ https://starmus.com/artists

Youtube: https://www.youtube.com/user/starmusfest

27 July 2022