ԲԼՈԳ
ԵՐԵՎԱՆԻ ԲԱՑՕԹՅԱ ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐԸ
Երևան քաղաքին բնորոշ է ամառային անոմալ շոգը, երբ ջերմաստիճանն անցնում է +40° C–ից: Չոր ու շոգ եղանակը հաճախ տևում է մոտ չորս ամիս և ցերեկվա տապից փրկվելու լավագույն միջոցը ստվերում պատսպարվելն է, շատրվանների կամ ջրավազաններից եկող զովությանն ապավինելը, կամ բացօթյա լողավազաններում ժամանակ անցկացնելը:
Ամառվա շոգ ամիսներին Երևան այցելող զբոսաշրջիկներին առաջին հերթին զարմացնում է քաղցրահամ ու սառնորակ ջրերի՝ ցայտաղբյուրների առկայությունը, որոնք կարելի է գտնել քաղաքի տարբեր հատվածներում: Դրանք աշխարհի շատ քաղաքների համար շռայլություն են համարվում, իսկ Երևանի համար ունեն կենսական անհրաժեշտություն:
Ցայտաղբյուրներն ընդհանրապես տարածված են Հայաստանում և հանդիսանում են հայկական կենցաղա-մշակութային համալիրի կարևոր մասը: Դրանք առաջին անգամ ի հայտ են եկել 1920-ական թվականներին Երևանում, այնուհետ մեծ տարածում գտել ողջ Հայաստանի տարածքում:
Երևանի «ամառային այցեքարտերից» են համարվում ոչ միայն ցայտաղբյուրները, այլ նաև ջրավազաններն ու լողավազանները:
Լողավազանում հանգստանալը հիանալի հնարավորություն է արևային լոգանք ընդունելու, հիասքանչ տեսարաններով հիանալու և իհարկե, դրական էներգիայով լցվելու համար: Դա հանգստի կատարյալ տարբերակ է:
Այսօր Երևանում գործում են բազմաթիվ լողավազաններ, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է իր ինքնատիպ ոճով ու սպասարկմամբ:
Մուտքի գներն ըստ տարիքային խմբերի տատանվում են սկսած 4000 ՀՀ դրամից մինչև 20.000 ՀՀ դրամ:
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻՆ ԿԻՑ ԱՄԱՌԱՅԻՆ ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐԸ`
- ARMENIA MARRIOTT HOTEL
- BEST WESTERN PLUS CONGRESS HOTEL
- GRAND HOTEL YEREVAN
- VENICE SWIMMING POOL
- KONYAK HOTEL
- THE POOL BY DVIN GROUP
- PRESIDENT POOL
- REGINEH HOTEL
- NARE HOTEL
- PANORAMA RESORT YEREVAN
- LATAR COMPLEX
- MULTI GRAND PHARAON HOTEL (քաղաքամերձ լողավազան)
- KOVKAS COMPLEX (քաղաքամերձ լողավազան)
ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐԸ`
- MULTI WELLNESS
- AQUATEK COMPLEX
- HILLS SPORT COMPLEX
- SWIMMING POOL - FOOTBALL ACADEMY
- CROSS SPORT COMPLEX (քաղաքամերձ լողավազան)
ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐԸ`
- LANJ
- DELICE CLUB
- FULLPOOL
- MANDARINKA PARK
- JELLYFISH YEREVAN (քաղաքամերձ լողավազան)
- FLAMINGO VAHAKNI POOL (քաղաքամերձ լողավազան)