ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Card image cap

Սարգիս Մուրադյան․ Սարդարապատ


Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, համագործակցելով Հայաստանի պատմության թանգարանի և Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանի հետ, ներկայացնում է «Սարգիս Մուրադյան․ Սարդարապատ» ցուցադրությունը՝ նվիրված արվեստագետի 95-ամյա հոբելյանին։ «Սասունցի Դավիթ» սրահում ներկայացվում է «Սարդարապատի հերոսամարտը» եռանկարը (1977). «1918», «Սարդարապատի ճակատամարտը», «Սարդարապատի հերոսամարտի հուշարձանի մոտ»։
Սարգիս Մուրադյանը (1927-2007) հետպատերազմյան հայ կերպարվեստի ամենաականավոր հայ արվեստագետներից է, ում ստեղծագործության մեջ հայոց պատմության կարևոր էջերի և ազգային-ազատագրական պայքայի թեմաներով արված աշխատանքները էական տեղ են գրավում։

Ցուցադրությունը կգործի Կենտրոնի «Սասունցի Դավիթ» սրահում սեպտեմբերի 2-ից նոյեմբերի 13-ը։ Մուտքը ազատ է։

Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Ալ. Թամանյան փող. 10
+37410 567 262