ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Գաֆէսճեան արվեստի կենտրոն
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հիմնական նպատակներն են Հայաստան բերել ժամանակակից արվեստի լավագույն նմուշները և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը:
2002թ. ապրիլին ԱՄՆ-ի Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը Երևանում բացեց «Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը»` ժամանակակից արվեստի թանգարան և մշակութային կենտրոն ստեղծելու նպատակով։ Հայաստանի Հանրապետությունը Գաֆէսճեան թանգարան հիմնադրամին տրամադրեց մասնակիորեն կառուցապատված Կասկադի և հարակից տարածքը։
Հիմնադրելով Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, որը բացվեց 2009թ.-ի նոյեմբերի 9-ին, Ջերարդ Լ. Գաֆէսճեանը արվեստի գործերի իր մասնավոր հավաքածուն փոխանցել է թանգարանին, որը նախագծել է նյույորքցի ճարտարապետ Դեյվիդ Հոթսնը։
Ջերարդ Գաֆէսճեան թանգարանը ծառայում է որպես գեղարվեստական ստեղծագործության և արտահայտչաձևերի ազգային կենտրոն և սերտորեն համագործակցում է արվեստասեր համայնքի հետ։ Թանգարանի հիմնական ուղղվածությունը համաշխարհային կերպարվեստի ներկայացումն է Հայաստանում։
Վերջերին տարիներին թանգարանի հավաքածուն հարստացավ ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա վարպետների ստեղծագործություններով, ինչպիսիք են՝ Թալին Զաբունյանը (Ֆրանսիա), Սեմ Գրիգորյանը (Գերմանիա), Հարություն Ջինանյան (Ջինո) (Ռուսաստան), Վաչե Դեմիրճյանը (Ֆրանսիա), Լորեն Նիսուին։ Շուտով (Ֆրանսիա), SYB (Ֆրանսիա), Քրիստինե Հակոբյան (Ֆրանսիա), Դիբասար (Ֆրանսիա), Շարիս Կարապետյան (Ֆրանսիա), Սեբաստիանո (ԱՄՆ), Զիբա Աֆշար (ԱՄՆ), Մայքլ Գորման (ԱՄՆ), Գարրի Ջոն (ԱՄՆ), Կարեն Բիստեդտ և Քրիս Բրաուն (ԱՄՆ), Հայկ Մեսրոպյան (Շվեյցարիա), Օնիկ Ատամյան (Անգլիա), Ասիլվա (Ֆրանսիա), ԺոզետՏարամարկազ (Շվեյցարիա), Քեթի Մելքաձե (Վրաստան) և այլն։
Կենտրոնն առաջարկում է ցուցահանդեսների լայն տեսականի և դասախոսությունների, ֆիլմերի, համերգների և բազմաթիվ կրթական նախաձեռնություններ երեխաների և մեծահասակների համար:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելուների թիվը գերազանցում է 1,000,000-ը:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ
Գաֆէսճեան քանդակների պարտեզը միշտ բաց է
Շարժասանդուղքների սրահը բաց է ամեն օր` 8:00-20:00
Ցուցասրահներ, թանգարանի խանութ և այցելուների կենտրոնը բաց է ուրբաթ, շաբաթ, կիրակի՝ 10:00-20:00
Կենտրոնը փակ է պետական տոներին:
Մուտքն անվճար է: