ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Սիրային իրարանցում
Իմանալով Ռոբերտի այցի մասին` Ժակլինը հետաձգում է մոր հետ հանդիպումը հաջորդ շաբաթ: Այդ որոշումը դուր չի գալիս Բերնարդին, քանի որ նա ցանկանում էր երեկոն անցկացնել իր սիրուհու` Սյուզաննայի հետ: Երեկոյի համար ամեն ինչ պատրաստ էր, Բերնարդը, նույնիսկ, խահարարուհի էր հրավիրել, բայց Ժակլինի անսպասելի որոշման պատճառով խառնաշփոթ է ստեղծվում:
Բերնարդը Ռոբերտին խնդրում է ձևացնել, որ Սյուզաննան նրա ընկերուհին է: Ռոբերտը սկզբում համառորեն մերժում է, բայց հետո (երբ Բերնարդը Ժակլինին ասում է, որ Ռոբերտի ընկերուհին էլ է ժամանելու)` ստիպված համաձայնվում է: Սակայն Սյուզետտան Սյուզաննայից ավելի շուտ է տեղ հասնում: Ռոբերտը չիմանալով, որ Սյուզետտան խոհարարուհին է` շատ «ջերմ» է ընդունում նրան: Բերնարդը հասկանալով, որ ամեն ինչ ավելի է բարդացել` Սյուզետտային խնդրում է խաղալ Ռոբերտի ընկերուհու դերը, իսկ Սյուզաննային` խոհարարուհու….
Վ. Սարգսյան փ. 7
+37410 580 101
1000-3000 AMD